Էդ Շիրանը տեւական ժամանակով լքում է բեմը

20:39   2 սեպտեմբերի, 2019

Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվել է Էդ Շիրանի «Divide Tour» համերգային շրջագայությունը, որը շարունակվում էր 2017թ.-ի մարտից եւ որը դարձել է երաժշտության պատմության ընթացքում ամենաեկամտաբերը (755,6 մլն դոլար)։ Հյուծող երկու տարվանից հետո բրիտանացին որոշել է որոշ ժամանակով կանգ առնել եւ ժամանակ հատկացնել ընտանիքին, մասնավորապես կնոջը՝ Չերի Սիբորնին, հայտնում է The Independent-ը։

Էդ Շիրանի մենեջերը՝ Ստյուարդ Քեմփը, պատմել է, թե համերգային գործունեւության դադարի ընթացքում ինչով կզբաղվի բրիտանացի երաժիշտը։

«Նա շուտով կվերադառնա աշխատանքային ռեժիմի՝ նոր ալբոմով զբաղվելու համար։ Նա արձակուրդում չէ»,- ասել է Քեմփը։

Картинки по запросу ed sheeran getty images

Երաժիշտի ներկայացուցիչը նշել է, ոչ Շիրանն արդեն իսկ սկսել է ինչ-որ բան ձայնագրել, սակայն ալբոմը 2021թ.-ի գարուն-ամառվանից շուտ չի թողարկվի։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE