«Իմ Հայաստան». Օլգա Բուզովան հայերենով երգ է կատարել (վիդեո)

17:02   2 սեպտեմբերի, 2019

Օլգա Բուզովան հաղթական կերպով նշել է Ինդոնեզիայից Մոսկվա իր վերադարձը, ուր նկարահանվում էր «План «Б» հերթական իրապատում շոուում։ «Դոմ 2»-ի հաղորդավարուհուն Ռուսաստանի մայրաքաղաքում ջերմ են դիմավորել։ Օլգան լուսանկար է հրապարակել, որում բազմաթիվ ծաղիկներ են երեւում։ Բուզովայի խոսքով՝ դրանք երկրպագուներն են նվիրել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ольга Бузова (@buzova86_e)

Օլգանն ուրախացրել է նաեւ իր հայ երկրպագուներին՝ կատարելով Ռուսաստանում ապրող հայերի ամենասիրելի երգերից մեկը։ Աստղն իր տնօրենի՝ Արման Արչերի հետ կատարել է «Իմ Հայաստան» երգը։ Տեսանյութը Բուզովան հրապարակել է Instagram-ի Stories բաժնում, որը հայկական էջերն անմիջապես տարածել են։ Դրանցից մեկում Օլյան հայերենով սեր է խոստովանում իր պրոդյուսերին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ольга Бузова (@buzova86_e)

Օլգա Բուզովան սիրում է Հայաստան այցելել։ Նախորդ տարի՝ նախքան «Comedy club - Yerevan» այցելելը, Օլգան սրտառուչ հրապարակում էր արել.

«Ուրախ եմ, որ արդեն սեպտեմբերին կգամ Հայաստան։ Թեկուզ ոչ մենահամերգով, այլ որպես ինձ արդեն գրեթե հարազատ դարձած Comedy Club-ի հյուր։ Վստահ եմ՝ նկարահանումները, ինչպես միշտ, կանցնեն ուրախության թեթեւ ու մթնոլորտում, իսկ ես կարող եմ մի քանի ազատ ժամ հատկացնել եւ զբոսնել Հանրապետության հրապարակում, վայելել Կասկադն ու զգալ այդ անհավանական քաղաքի մթնոլորտը»։



© NEWS.am STYLE