«Ջիգյարով». Դեմիս Կարիբիդիսը հայերենով խոսել է Հայաստանի ներկայացուցչի՝ Տյոմ Հակոբյանի հետ

18:03   2 սեպտեմբերի, 2019

Երգիչ TYOM-ը (Տյոմ Հակոբյան), որը Հայաստանը ներկայացնում է «Նոր ալիք» երաժշտական մրցույթում, չի կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն կարողացել է գրավել միջոցառման բազմաթիվ մասնակիցների եւ երկրպագուների սրտերը։

Մրցույթի կուլիսների ետեւում երգիչը ծանոթացել է Comedy club-ի լավագույն կատակերգուներից մեկի՝ Դեմիս Կարիբիդիսի հետ, որի հետ խոսել է հայերենով։ Երաժիշտը բարեւներ է փոխանցում Instagram-յան էջի հետեւորդներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от TyomOfficial (@tyomofficial)

TYOM-ը «Նոր ալիք» միջազգային մրցույթում զբաղեցրել է իններորդ տեղը: Մրցույթը հինգերորդ անգամ անց էր կացվում Սոչիում: Մրցութային երեք օրերի արդյունքներով երգիչը 230 միավոր է հավաքել։  Այս տարի «Նոր ալիք 2019» մրցույթի հաղթող է դարձել Ալբանիայի (երկիրն առաջին անգամ էր մասնացկում մրցույթին) 18-ամյա ներկայացուցիչ Ինիս Նեզիրին:



© NEWS.am STYLE