«Այսքան նուրբ ու ներդաշնակ». Աննա Դովլաթյանի սիրառատ լուսանկարն ամուսնու հետ

17:39   2 սեպտեմբերի, 2019

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք պարբերաբար կիսվում են սիրառատ լուսանկարներով։

Instagram-յան էջում Աննան նոր լուսանկար է տեղադրել։ Զույգը դասական կերպարում է։ Աննան, ինչպես միշտ, ոճային հագուստ է կրում։ Նա վառ վարդագույն զգեստ է ընտրել, որը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների ու ոճային պայուսակի հետ։ Նա խոշոր ականջօղեր է ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ արել։ «Այսքան նուրբ ու ներդաշնակ»,- գրել է օգտատերերից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Այն զարդարված էր գոտիով։ Աննա Դովլաթյանը զգեստի երանգի կոշիկներ էր կրում եւ մազակալ։ «Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարը ռուսերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE