Անաստասիա Վոլոչկովան հոգո՞ւմ է նախկին ամուսնու սիրուհիները ծախսերը (վիդեո)

23:11   2 սեպտեմբերի, 2019

Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհի Անաստասիա Վոլոչկովան կարծես թե ամբողջությամբ չի սառել նախկին ամուսնու՝ Իգոր Վդովինի հանդեպ։ «Ты не поверишь» հաղորդման վարողի հարցից այն մասին՝ արդյոք բալետի պարուհին ծանոթ է գործարարի նոր սիրուհու՝ ազդեցիկ շիկահերի հետ, արտիստը սաստիկ զայրացել է։

«Ցնցում է այն փաստը, որ իմ կյանքում իսկական եւ հիասքանչ տղամարդ կա, որի հետ ես ապրում եմ, եւ նրան «սիրեկան» են անվանում, իսկ ալֆոնսների սիրուհիներին բոլորը սիրած աղջիկ են անվանում, թեեւ նրանք գոյատեւում են իմ գումարի հաշվին»,- նշում է Վոլոչկովան։

Новая девушка бывшего мужа Волочковой получает много внимания

Պարուհին նաեւ խոստովանել է, որ իրեն կատաղության է հասցնում, որ նախկին ամուսինը նոր ընտրյալի համար Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բնակարան է գնել 50 մլն ռուբլիով եւ թանկարժեք ավտոմեքենա։ Նա հիշեցրել է, որ ձեռնարկատերն իրեն մինչ այժմ երեք մլն դոլար է պարտք։

Экс-любовник Волочковой тратит деньги балерины на новую пассию.

Волочкова, знаменитости, эксклюзив.

НТВ.Ru: новости, видео, программы телеканала НТВ

Անաստասիան եւ Վդովինն անավարտ վեճեր ունեն, եւ նա ցանկանում է կարգավորել բոլոր խնդիրները։ Բալետի արտիստը նշել է, որ չի ցանկանում ոչինչ լսել «այդ թեթեւաբարո աղջիկների մասին», եւ այժմ իր մտքերը զբաղված են «Վճար հաջողության համար» գրքով։   

Анастасия Волочкова с бывшим супругом Игорем Вдовиным



© NEWS.am STYLE