«Սերը կփրկի՞ աշխարհը». Ռիփին՝ վառ կերպարում

23:39   2 սեպտեմբերի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, նոր, գրավիչ լուսանկարներ է հրապարակել:

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում է. նա սպորտային տաբատ է կրում եւ վառ տոպ: Երգչուհին նորաձեւ սպորտային կոշիկ է ընտրել, նրա ձեռքին պաղպաղակ է: Ռիփին պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ի՞նչ եք կարծում՝ սերը կփրկի՞ աշխարհը»:

Օրեր առաջ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին կարճ սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի բարձրակրունկ կոշիկների հետ: Երգչուհին հագուստը համադրել էր բաց մանուշակագույն պայուսակի եւ խոշոր ականջօղերի հետ: Նա վառ դիմահարարդարմամբ էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Նորությունները իմ կյանքում երկնաքարի արագությամբ են գալիս, բայց ինձ համար շատ կարեւոր են իրական հույզերը»:

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE