Սպիտակ կարապ. Պենելոպա Քրուզը Ralph & Russo-ի զգեստով փայլել է Վենետիկի կինոփառատոնի ընթացքում

19:41   2 սեպտեմբերի, 2019

Պենելոպա Քրուզը շարունակում է փայլել Վենետիկի 76-րդ կինոփառատոնին, որի շրջանակներում ներկայացվել է նաեւ «Wasp Network» ֆիլմը։ Դերասանուհին միջոցառումներից մեկին մասնակցել է Chanel ապրանքանիշի կարճ զգեստով, իսկ պրեմիերայի համար շքեղ կերպար է ընտրել։ 

Պենելոպան կարմիր գորգին հայտնվել է Ralph & Russo ապրանքանիշի սպիտակ զգեստով, որը զարդարված է քարերով ու փետուրներով։ Դերասանուհին երեկոյան կերպարն ամբողջացրել է Swarovski-ի զարդերով։ Ափսոս, Խավյեր Բարդեմը չի կարողացել ընկերակցել ազդեցիկ սիրելիին։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Marie Claire, AP, Getty Images, Legion Media



© NEWS.am STYLE