Սիլվի Բարկովան՝ նուրբ կերպարում

10:51   3 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը մեկ տարուց ավել Հնդկաստանում լինելուց հետո վերադարձել է Հայաստան, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց վարդագույն, երկար զգեստ է կրում, որը զարդարված է հետաքրքիր նախշերով։ Հմայիչ դերասանուհին այն համադրել է ժամացույցի եւ ականջօղերի հետ, նա պարզ սանրվածք է ընտրել եւ նուրբ դիմահարդարում։

Հիշեցնենք՝ դերասանուհի Սիլվի Բարկովան նոր ֆոտոշարք էր իրականացրել լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ: Սիլվին լուսանկարներն առաջինը տրամադրել էր NEWS.am STYLE-ին՝ պատմելով նկարահանման ընթացքի եւ ամուսնու արձագանքի մասին: Սիլվիի ամուսինը շուտով կնոջը կմիանա Հայաստանում: Նա արդեն հասցրել է տեսնել կնոջ նոր ֆոտոշարքը եւ արձագանքել հետեւայլ կերպ. «Ոչ մի նոր բան չասաց. ասաց, այն, ինչ միշտ ասում է՝ «Իմ կինն այս աշխարհում ամենագեղեցիկն է»»:



© NEWS.am STYLE