«Ջան, Լյուբա ջան». Ուսպենսկայան պատմել է Ղարաբաղյան պատերազմի թեժ պահին սկանդալային քայլի մասին (վիդեո)

11:24   3 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երկար ժամանակ ապրել է Երեւանում, որտեղ իր առաջին քայլերն է արել բեմում։ Վերջերս Բաքվում «Жара» փառատոնի ընթացքում անցկացվել է երգչուհու ստեղծագործական երեկոն, իսկ այսօր համացանցում հոլովակ է հայտնվել, որը զայրացրել է նրա ադրբեջանցի երկրպագուներին։

Աստղն իր հայ ընկերոջը պատմություն է ներկայացնում, որը տեղի է ունեցել Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին։

«Գիտե՞ս՝ ես ինչ եմ արել։ Երբ Ղարաբաղում ամենաթեժ պահն էր, ես Բաքու ժամանեցի հյուրախաղերի։ Գնացինք ռեստորան, այդ ադրեբաջանցիներն ինձ բերեցին։ Հարբում էինք։ Նրանք ասում են. «Լյուբա, երգիր»։ Ես բեմ եմ բարձրանում, նստած են Բաքվից երաժիշտներ, նրանց ինչ-որ տոնայնություն եմ հուշում։ Ես հարբած եմ, չեմ հասկանում՝ որտեղ եմ գտնվում եւ սկսում եմ երգել. «Անդրանիկ, Սերոբ»։ Նրանք նվագում են ու աստիճանաբար հեռանում»,- պատմել է Լյուբովը։

Մեկնաբանություններում օգտատերերից մեկը հիշել է այդ երեկոն։ «Ես եղել եմ այդ խնջույքին։ Ուսպենսկայան սկսեց հայերենով երգել, եւ մենք ասացինք, որ նա Բաքվում է եւ ոչ Երեւանում, ինչը լրջորեն զարմացրեց նրան, եւ դա հասկանալի է, եթե երգում ես համերգից առաջ եւ հետո»,- գրել է Ալեքսանդր Մամեդովը։



© NEWS.am STYLE