Ինչպես ամեն օր կարմիր հագուստ կրել. Պենելոպա Քրուզի իդեալական օրինակը

12:51   3 սեպտեմբերի, 2019

Վենետիկի 76-րդ կինոփառատոնն ուշադրության է արժանի ոչ միայն ներկայացված ֆիլմերի, այլեւ հայտնիների ոճային կերպարների շնորհիվ։ Դերասանուհիներն ու սուպերմոդելները պապարացիների առաջ հայտնվում են լավագույն կերպարներում։ Այս տարի փառատոնի ամենաքննարկված աստղերից մեկը Պենելոպա Քրուզն է, որն արդեն մի քանի օր շարունակ ներկայանում է կուտյուրային հագուստով։

Դերասանուհին հերթական ոչ պաշտոնական միջոցառմանն է մասնակցել, որի համար ընտրել է
Chanel ապրանքանիշի կարմիր ժակետը եւ կապույտ ջինսե տաբատ։ Քրուզը կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակով, կրկին Chanel ապրանքանիշից։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, MarieClaire



© NEWS.am STYLE