Եվ կրկին սեպտեմբերի 3-ն է. հեղինակը բացատրել է Շուֆուտինսկու երգի ֆենոմենը

14:07   3 սեպտեմբերի, 2019

Օգտատերերը ցնծում են։ Եկել է «Հրաժեշտի օրը»՝ կատակ տոն, որը ծնվել է մորեգույն պիջակների դարաշրջանի հիթի արդյունքում։ Թեեւ Միխայիլ Շուֆուտինսկին այնքան էլ չի սիրում «Սեպտեմբերի երեք» երգը, նա ստիպված է համակերպվել այն փաստի հետ, որ այն նրա մասին ամենահայտնի մեմն է։

Ի դեպ, Շուֆուտինսկին միացել է սեփական երգի տրոլինգին։ Ռուսաստանի վաստակավոր արտիստը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում իր հետեւորդներին հիշեցրել է, որ սեպտեմբերի 3-ը մոտենում է։ «Հարգելի ընկերներ, շուտով սեպտեմբերի 3-ն է։ Հրաժեշտի օրը, օր, երբ այրվում են արոսենիները։ Խարույկի նման այրվում են խոստումներն այն օրը, երբ ես բոլորովին մենակ եմ։ Բայց ես չեմ ցանկանում այդ օրը բոլորովին միայնակ լինել։ Առհասարակ չեմ ցանկանում միայնակ լինել, ցանկանում եմ ձեզ հետ լինել»,- ասել է 71-ամյա կատարողը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Шуфутинский (@mikhail.shufutinsky)

Շանսոնյեն ժամանակին նշել է, որ Իգոր Կրուտոյի եւ Իգոր Նիլոլաեւի ստեղծագործությունը ձանձրալի է համարում, սակայն ընդառաջ է գնացել հայտնիությանը։  

Նիկոլաեւը, որը գրել է «Սեպտեմբեր երեք» երգի տեքսը, Instagram-յան էջում բացահայտել է կոմպոզիցիայի պատմությունը։

Հեղինակը խոստովանել է, որ այդ օրվա ետեում ոչինչ թաքնված չէ։ Նրա խոսքով՝ «Սեպտեմբերի երեք» բառերով տողն իդեալականորեն համապատասխանում էր կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի երաժշտությանը, որի շուրջ արդեն սյուժե ու դրամա է զարգացել։ Կոմպոզիտորը Կրուտոյին եւ Շուֆուտինկսուն շնորհակալություն է հայտնել, որ Ռուսաստանում «օրացույցին նոր կարմիր օր է հայտնվել»։



© NEWS.am STYLE