«Վայելելով վերջին մի քանի օրերն ԱՄՆ-ում». Լուսինե Թովմասյան

13:41   3 սեպտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է գեղեցկուհի դստեր՝ Արիանայի հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ «Վայելելով վերջին մի քանի օրերն ԱՄՆ-ում»,- լուսանկարը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն առօրյա կերպարում էր. նա բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր մուգ բլուզի հետ: Կերպարն ամբողջացնում էին բեժ գույնի կոշիկներն ու պայուսակը: Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսութուններ էին արել Լուսինեին, իսկ նրանցից մեկը գրել էր. «Շատ բնական եւ կանացի»:



© NEWS.am STYLE