ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   5 սեպտեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր եղանակի մասին մտորումները հակառակ սեռի ներկայացուցչի մոտ կարող է ծանոթության առիթ դառնալ: Այնպես որ եղանակից դժգոհելուց առաջ համակրելի զրուցակից ընտրեք:

ՑԼԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք ձեր կյանքի մեծագույն սիրուն ամենաանսպասելի վայրում: Աշխատեք պատրաստ լինել այդ հանդիպմանը եւ ճանաչել նրան` հարյուրավոր դեմքերի մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի եւ ձեր միջեւ առաջացած խնդրին կողքից դիտելու փոխարեն ավելի լավ կանեք գործել: Ամենադժվարն առաջին քայլն է, դրանից հետո ամեն ինչ իր հունով կընթանա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում կարող է հայտնվել անսպասելի եւ անկոչ մեկը: Պետք չէ փախչել ակնհայտից, դա չի փոխի իրավիճակը: Դուք պետք է ընդունեք եւ հասկանաք փոփոխությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կփորձեք հաստատում գտել այն մտքին, թե սիրելին այլեւս չի սիրում ձեզ: Աշխատեք հանգստանալ, եւ եթե կասկածներ ունեք, նրբանկատորեն հարցրեք սիրելիին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ բավականին դժվար կլինի ադեկվատ լինել սիրելիի հետ, այնպես որ չզարմանաք, եթե նա շոկի մեջ ընկնի ձեր պահվածքից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ամենահարմար օրն է, որպեսզի սիրելիի հետ գնաք բնության գիրկ, նստեք խարույկի շուրջ: Կարող եք հրավիրել նաեւ ձեր ընկերներին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր պետք է հիշեք, որ դուք պատասխանատու եք նրա համար, ում ընտելացրել եք: Երբ դուք նոր էիք փորձում գրավել սիրելիին, ձեզ այլ կերպ էիք պահում, այնպես չէ ՞: Վերադարձեք այդ ժամանակներ եւ եղեք սիրելիի հետ ավելի քնքուշ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք կրկին տխուր եք: Բայց մի՞թե արժե տխրել, երբ ձեր կողքին ձեր սիրելին է: Պետք չէ վատ եղանակի պատճառով այդպես կտրուկ փոխել տրանադրությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին վախ կզգա: Եղանակի կտրուկ փոփոխությունն ու ձեր հարաբերություններում տիրող թարմությունը հնարավոր է` նրան վախեցնեն: Պարզապես, նա դեռ պատրադտ չէ փոփոխությունների:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լավ կլինի անկեղծ սրտով ուրախանաք ձեր սիրելիի եւ մտերիմ մարդկանց հետ: Որքան հեռու տանեք բաղցասական էներգան, այնքան կյանքի դժվարություններն ավելի հեշտ հաղթահարելի կթվան:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք իր հետ անկեղծ չեք եւ որ իրեն այլ տեսակետ եք, պարզապես, ցանկանում ներշնչել; Դե, եթե ձեր փոքրիկ սուտը լավ նպատակների պետք է ծառայի, ուրեմն աշխատեք ավելի համոզիչ լինել սիրելիի համար:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE