«Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանի մասնակցի անունը կհայտարարի սեպտեմբերի 15-ին

16:27   3 սեպտեմբերի, 2019

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակցի անունը կհայատարարի սեպտեմբերի 15-ին, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Երկրորդ տարին շարունակ Հայաստանը մասնակցին ընտրում է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի ընթացքում։ Հեռուստաընկերությունը տասնյակ հայտեր է ստացել եւ ընտրել տաս ֆինալիստի, որոնք ելույթ կունենան նախագծի եզրափակչում։

Картинки по запросу depi evratesil

Հաղթողը կորոշվի միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: «Մանկական Եվրատեսիլ» երգի մցրույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:



© NEWS.am STYLE