«Օրեցоր էլ ավելի եմ նմանվում հորս». Արմինկա

19:11   3 սեպտեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։ Մեկնաբանություններում երգչուհին նշել է, որ օրեցօր ավելի է նմանվում հայրիկին։

Իր միկրոբլոգում հրապարակաված լուսանկարում Արմինկան սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարներով՝ ականջօղեր եւ մատանի։ «Նկարներս նայելով՝ նորից ու նորից եմ համոզվում, որ օրեցոր էլ ավելի եմ նմանվում հորս»,- կադրերը մակագրել է նա։

Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Երգչուհին կրում էր խորը դեկոլտեով, սպիտակ հանդերձանք, նույն երանգի պիջակ։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Գրում եք, որ չեմ երեւում 46, իսկ ես դեռ լավ չեմ էլ պատկերացնում, թե ոնց եմ շարժվում դեպի 50»։



© NEWS.am STYLE