Հերթական պրովոկացիոն լողազգեստն Էմիլի Ռատակովսկիից

19:41   3 սեպտեմբերի, 2019

Մոդել Էմիլի Ռատակովսկին լուսանկար է հրապարակել, որն առաջացրել է օգտատերերի հակասական արձագանքը։ Սուպերմոդել եւ դիզայներ Էմիլիի երկրպագուներին դուր չի եկել չափազանց անկեղծ լողազգեստը, որը հայտնվել է նրա սեփական՝ Inamorata Woman ապրանքանիշի հավաքածուում։ Լուսանկարը հրապարակվել է ապրանքանիշի Instagram-յան էջում։

Խոսքը կենդանական պրինտով լողազգեստի մասին է, որով լուսանկարվել է հենց Ռատակովսկին։ Գնորդները սովոր են անկեղծ լուսանկարներին, սակայն նրանց զայրացրել է լողազգեստի բարձր արժեքը, որը նույնիսկ չի ծածկում մոդելի մարմինը։

«Չեմ կարող հավատալ, որ ձեզ սա նորմալ է թվում։ Նա գրեթե մերկ է։ Ինչո՞ւ են մարդիկ այսպես խափվում սեքսուալությամբ», «160 դոլար բիկինի համար, որը նույնիսկ չի ծածկում ձեր մարմինը», «Ինձ դուր է գալիս նրա էներգետիկան, բայց արդյոք այս լողազգեստները պիտանի՞ են լողալու համար»,- մեկնաբանություններում գրել են նրանք։



© NEWS.am STYLE