Միլա Յովովիչի 11-ամյա դուստրն առաջին անգամ ներկայացել է ամսագրի շապիկին

22:14   3 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Միլա Յովովիչը հպարտացել է ավագ դստեր՝ Էվեր Ռաբոյի մոդելային ասպարեզում ունեցած առաջին հաջողությամբ։ Աղջիկը գնում է աստղային մայրիկի հետքերով եւ իր կարիերան է սկսում մոդելային բիզնեսում։

Дочка Міли Йовович

Աստղն իր Instagram-ում հետեւորդների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Էվերը հայտնվել է Jalouse Magazine-ի ֆոտոշարքում։ Նա նկարահանվել է միայնակ։

В свои 11 лет девочка уже появилась на обложке модного журнала

«Ես այնքան եմ հպարտանում իմ հիանալի դստրիկով։ Չեմ համբերում, թե երբ կկարդաք այդ հոդվածը», - գրել է դերասանուհին։ Նա հավելել է, որ ապշել է՝ կարդալով դստեր հարցազրույցը եւ իմացել է, թե որքան խելացի, հոգատար աղջիկ ունի։

Դերասանուհու երկրպագուներին դուր է եկել դստեր ոչ սովորական լուսանկարները։ Շատերը նկատել են մոր ու դստեր նմանությունը։ «Մինչեւ նկարագրությունը կարդալը կարծում էի արխիվային լոսւանկարներ եք հրապարակել։ Որքան նման եք միմյանց», «Ջրի երկու կաթիլ, շատ լավիկն է», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE