«Գեղեցկուհի». Հռիփսիմե Հակոբյանի հմայիչ կերպարը

10:59   4 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը:

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն երկար վերնազգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ մեղմ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երիտասարդ մայրիկը նուրբ թեւնոց է կրում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել նրան։ «Գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հռիփսիմե Հակոբյանը հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Երիտասարդ մայրիկը մեղմ դիմահարդարում էր ընտրել։ «Վայելում եմ»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ օգտագործելով նաեւ «Լոս Անջելես», «Կալիֆոռնիա» հեշթեգերը։

 



© NEWS.am STYLE