Իվանկա Թրամփը՝ Johanna Ortiz-ի հիասքանչ զգեստով՝ Կոլումբիայում

14:41   4 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը Կոլումբիայում է, ուր բազմաթիվ հանդիպումներ են ծրագրված։

Ամերիկայի առաջնորդի դուստրը հերթական անգամ փայլել է իր ոճով։ ԱՄՆ-ի 37-ամյա ոճի կուռքն ընտրել է Johanna Ortiz ապրանքանիշի զգեստը։ Հագուստն ընդգծել է երեք երեխաների մոր հրաշալի կազմվածքը, ինչպես նաեւ արեւայրուքը։ Իվանկա Թրամփը խոշոր ականջօղեր էր կրում եւ բարձրակրունկ կոշիկներ։

Ոճաբանները ուղիղ հարդարդել են Իվանկայի մազերը՝ նախապատվություն տալով բոբ կարե սանրվածքին։ Դիմահարդարման ընթացքում վիզաժիստները շագանակագույն շրթներկի միջոցով ընդգծել էին շուրթերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Manuel Medir/Getty



© NEWS.am STYLE