«Եղբայր 3» ֆիլմում գլխավոր դերերը վաճառքի են հանվել

12:13   4 սեպտեմբերի, 2019

«Եղբայր 3» ֆիլմում դերերը վաճառքի են հանվել։ Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է նախագծի կայքում։

Նշվում է, որ գլխավոր դերի համար հարկավոր է վճարել նվազագույնը 5 մլն ռուբլի այն դեպքում, երբ երկրորդ պլանի դերը կարժենա 2.5 մլն ռուբլի եւ ավելի։ Էպիզոդիկ կերպարների դեպքում գումարը սկսվում է 500 հազար ռուբլուց։

«Դուք սկսնակ դերասա՞ն եք կամ մարդ, որը հեռու է կինոյից, բայց ցանկանում եք ձեզ փորձել 2020թ.-ի ամենասպասված ֆիլմի նկատելի դերում կամ պարզապես ցանկանո՞ւմ եք յուրօրինակ նվեր մատուցել սիրելի մարդուն։ Հատուկ ձեզ համար առաջարկում ենք դերեր «Եղբայր 3» ֆիլմում»,- ասված է կայքում։ Կինոժապավենում խաղալ ցանկացողներից պահանջվում է միայն նշել անունն ու կոնտակտային տվյալներ։

Փետրվարին շոումեն Ստաս Բարեցկին հայտարարել է, որ պատրաստվում է նկարահանել Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» քրեական դրամայի շարունակությունը։ «Եղբայր» եւ «Եղբայր 2» ֆիլմերի պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը դա հիամրություն, գռեհկություն եւ անհարգալից վերաբերմունք է անվանել բնօրինակ ֆիլմի տեղծողների նկատմամբ։



© NEWS.am STYLE