«Գահերի խաղ»-ի ստեղծողները պատասխանել են կադրում երեւացող սուրճի բաժակի մասին հարցին. նրանք շատ են ամաչում

13:11   4 սեպտեմբերի, 2019

«Գահերի խաղը» սերիալի հեղինակներ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Բրեթ Ուայսն առաջին անգամ խոսել են սուրճի բաժակի մասին, որը հայտնվել էր եզրափակիչ եթերաշրջանի կադրերից մեկում։ Ռեժիսորները հարցազրույց են տվել ճապոնական Star Channel-ին, տեսագրությունը հայտնվել է Twitter-ում։

Создатели «Игры престолов» ответили на вопрос о стаканчике кофе в кадре

Սերիալի ստեղծողները նշել են, որ իրենք ամաչում են այդ անհեթեթ բացթողման համար։ 

Բենիոֆը նշել է, որ այդպիսի մասշտաբային աշխատանքը չէր կարող առանց բացթողումների լինել։ Պրոդյուսերը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում ոչ ոք պարզապես չի նկատել այդ չարաբաստիկ բաժակը։ Նա անձամբ կենտրոնացել է Ջոն Սնոուի եւ Դեյներիսի վրա, որոնք եղել են կադրում եւ ուշադրություն չի դարձրել ընդհանուր պատկերից առանձնացող առարկայի վրա։

«Դա նման է իրանական գորգերին՝ սովորույթ, որում դու փոքրիկ սխալ ես թույլ տալիս գորգը կարելիս։ Չէ որ միայն Աստված կարող է ինչ-որ կատարյալ բան ստեղծել։ Կարծում եմ՝ մեզ համար դա միայն մեր... պարսկական գորգն էր»,- հավելել է նա։

Картинки по запросу дейнерис таргариен

Հիշեցնենք՝ սերիալի երկրպագուները ստեղծողներին ծաղրել էին բացթողման համար, որ Starbucks-ը վաճառվում է նույնիսկ միջնադարյան Վեսթերոսում։ Ավելի ուշ պարզվել է, որ բաժակը պատկանում էր դերասանուհի Էմիլիա Քլարկին, որը ցանկացել է սուրճ խմել նկարահանման հրապարակում։ Երբ «Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանը թողարկվեց DVD-ով, բաժակն արդեն հանվել էր։



© NEWS.am STYLE