Որտե՞ղ են կնճիռները. «Կլոն»-ից Ժադին անսպասելիորեն «երիտասարդացել է» (ֆոտո)

20:11   4 սեպտեմբերի, 2019

Բրազիլական հայտնի «Կլոն» սերիալի աստղ Ջովաննա Անտոնելին հանկարծակի երիտասարդացել է նվազագույնը 10 տարով, թեեւ նախկինում 43-ամյա դերասանուհին երբեք չէր ամաչում դեմքը ցույց տալ առանց դիմահարդարման՝ բացարձակ բնական վիճակում, բոլոր կնճիռներով։

Անտոնելիի երկրպագուներին ուրախացրել է սիրելի դերասանուհու կերպարանափոխությունը։ Նրանց մի մասը ենթադրել է, որ աստղը դիմել է բոտոքսի եւ դեմքի կոնտուրային պլաստիկայի։ Բացի այդ՝ շուրթերն ավելի ծավալուն են դարձել։ Ամենայն հավանականությամբ, նաեւ ապարատային լիֆտինգ է արվել, ինչպես նաեւ շտկում, քանի որ դերասանուհու մաշկն իդեալական է։

Картинки по запросу giovanna antonelli vogue

Ջովաննան չի խոստովանում է, որ եղել է կոսմետոլոգի մոտ։ Ընդ որում, դերասանուհու երկրպագուները դրա կարիքը չունեն։ Նրանք շարունակում են հիանալ նկատելիորեն երիտասարդացած աստղով։

Նախորդ տարի Ջովաննա Անտոնելին մերկ լուսանկարվել է տեղի «Vogue» ամսագրի համար։ Նա այդ կերպ փորձել է ուշադրություն գրավել կրծքագեղձի քաղցկեղի խնդրի նկատմամբ։

Картинки по запросу giovanna antonelli vogue



© NEWS.am STYLE