Անդրեյ Միրոնովի դուստրը տուժել է երկրպագուի հետապնդումից (ֆոտո)

19:19   4 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Մարիա Միրոնովայի փաստաբանը՝ Մաքսիմ Բորիսովը, հայտարարել է, որ իր վստահորդին տեւական ժամանակ հետապնդել է բժիշկ-օնկոլոգ Դմիտրի Բարանովսկին, որը սիրահարված է եղել Անդրեյ Միրոնովի եւ Եկատերինա Գրադովայի դստերը։ Նրանց ծանոթությունը սկսվել է այ պահից, երբ բժիշկը նրա բարեգործական ֆոնդի օնկոլոգիական հիվանդություններով տառապողների բուժման համար քվոտաներ է ստացել։ 

«2016թ.-ին մենք պատրաստվում էինք նրա դեմ դատարան դիմել, դիմումներ էինք գրում ոստիկանություն։ Պարզվեց, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ, նա նույնիսկ հատուկ կլինիկայում է եղել»,- Բարանովսկու մասին ասել է Բորիսը։

Պարզվել է, որ տղամարդը սիրահարվել է աստղին, եւ ժամանակի ընթացքում կնոջ նկատմամբ կիրքը պարզապես մանիակալ է դարձել։ Նա նրան «Samsung» հեռախոս է նվիրել, որը հետեւելու համար նախատեսված ծրագրեր է ունեցել։ Արդյունքում Մարիա Միրոնովան սկսել է տղամարդուն հանդիպել ամենաանսպասելի վայրերում։ Նա այդ հանդիպումները բացատրել է պատահականությամբ, սակայն աստղը ժամանակի ընթացքում կասկածներ է ունեցել։

Картинки по запросу миронова

Նա մի քանի ամիս անց կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, եւ այդ ժամանակ երկրպագուն սպառնացել է բացահայտել այդ ընթացքում հավաքված տեղեկատվությունը։ «Այդ ժամանակ ամեն ինչ չհասավ գործի հարուցմանը։ Բարանովսկին ստորագրություն տվեց, որ ոչ մի հանգամանքում շանտաժի չի ենթարկի դերասանուհուն, նրանից գումար չին շորթի եւ չի վախեցնի անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածելով»,- նշել է Բորիսովը։



© NEWS.am STYLE