Արիանա Գրանդեն ցանկանում է դատարանի միջոցով 10 մլն դոլար ստանալ Forever 21-ից

16:14   4 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Արիանա Գրանդեն դատական հայց է ներկայացրել Forever 21 ապրանքանիշի դեմ հեղինակային իրավունքների եւ գովազդի մասին օրենքի խախտման համար, հայտնում է Reuters-ը։ Գրանդեն խնդրում է ռեթեյլերից եւ դրա դուստր Riley Rose ցանցից 10 մլն դոլար բռնագանձել ապրանքների առաջխաղացման նպատակով իր իմիջի անօրինական յուրացման համար։

Արիանան եւ նրա իրավաբանները կարծում են, որ ընկերությունը փորձել է մոլորության մեջ գցել գնորդներին։ Իրերն այնպիսի տեսք ունեին, կարծես Արիանան դարձել է ապրանքանիշի պաշտոնական դեսպանը։  Ըստ տեղեկությունների՝ Արինանան, իսկապես, պետք է դառնար ապրանքանիշի դեմքը, այդ մասին բանակցություններն անց էին կացվում դեռ փետրվար ամսին, սակայն արդյունքում Գրանդեին անբավարար քանակով գումար են առաջարկել։ Forever 21-ն առայժմ ոչ մի կերպ չի պատասխանել երգչուհու պահանջներին։

Երգչուհին Twitter-ում ավելի քան 65 մլն, Instagram-ում՝ 163 մլն հետեւորդ ունի։ Reuters-ն ընդգծում է, որ նրա երկրպագուների մեծ մասը համապատասխանում է լսարանի հետ, որի վրա կենտրոնացած է Forever 21-ը։



© NEWS.am STYLE