«Նրանք առատաձեռն չեն»․ Մեգան Մարքլի հայրը քննադատել է զույգին

22:13   4 սեպտեմբերի, 2019

Մեգան Մարլքի հայրը՝ Թոմաս Մարքլը, հերթական անգամ քննդատել է դստերն ու արքայազն Հարրիին։ Նրա կարծիքով դուքսն ու դքսուհին հանրության առջեւ իրենց շատ կեղծավոր են պահում։ Այս կերպ տղամարդն աջակցել է թագավորական ընտանիքի անդամներին վատ վերաբերող անձանց, որոնք հարձակվել էին զույգի վրա օդն աղտոտող տրանսպորտի օգտագործման համար։

Картинки по запросу томас маркл

Թոմասը նշել է, որ դուստրն ու փեսան են մեղավոր ստեղծված սկանդալի մեջ եւ հայտարարել է, որ արքայազն Հարրին, որը շատ է սիրում մասնավոր ինքնաթիռներ, կարող էր այցելել իր կնոջ հորը։ «Բոլորն ասում են, սրքան հիանալի եւ առատաձեռն են, սակայն ընտանիքի հանդեպ ոչ մի կաթիլ առատաձեռնություն չկա», - ասել է Թոմասը՝ հավելելով, որ արդեն հոգնել է «ստից եւ իրեն սեւացնելու փորձերից»։

Похожее изображение

Հետաքրքիր է, որ ինքը՝ Մեգանը, բոլոր ուժերով փորձում է ընթացք չտալ տեղի ունեցածին» Դրա համար նա նույնիսկ Հոլիվուդից փիար մասնագետների է օգնության կանչել։ Սասեքսի դքսուհու համբավը կփրկի այն թիմը, որն ավելի վաղ զբաղվել է սեռական բռնության մեջ մեղադրվող ռեժիսոր Հարվի Վայնշտեյնի համբավը։

Картинки по запросу томас маркл



© NEWS.am STYLE