Դերասան Ջարեդ Լետոն պատասխանել է Խարլամովի «կիբեռհարձակմանը»

17:11   4 սեպտեմբերի, 2019

Կատակերգու դերասան եւ Comedy Club-ի անդամ Գարիկ Խարլամովն ամերիկացի երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լետոյի էջում ֆլեշմոբ է սկսել։ Խարլամովն ամռան վերջին օրը իր հետեւորդներին կոչ է  Լետոյի էջում ցավ արտահայտել հեռացող ամռան համար եւ մեկնաբանություն թողնել «Ամառ, վերջ։ Մենք քեզ կորցրինք»։

Картинки по запросу джаред лето

«Շուտով Շուֆուտինսկու մոտ կգնանք... Օրացույցը կթերթենք եւ արոսենիների հրդեներ կնայենք», «Ինձ թվո՞ւմ է, թե մենք մեր «ռուսական չելենջ»-ում միավորել ենք բազմաթիվ երկներ։ Բոլորը սկսել են գրել ամռան մասին եւ թե որ երկրից են»,- գրել են հետեւորդները։

Եվ նա չի լռել։ Ռուս օգտատերերի հարձակումից հետո ամերիկացի դերասանը Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հեծանիվ վարելիս։ «Ամառը դեռ չի վերջացել»,- լուսանկարը մակագրել է Ջարեդ Լետոն։

Картинки по запросу джаред лето

Ռուս հետեւորդները հիացած են Ջարեդի «պատասխանից»։ Ավելի վաղ ռուս երկրպագուները նման ակցիա էին սկսել Լեդի Գագայի էջում, երբ տեղեկություններ էին տարածվել նրա եւ ռուս մոդել Իրինա Շեյքի նախկին ամուսնու՝ Բրեդլի Քուփերի սիրավեպի մասին։



© NEWS.am STYLE