Սեքսուալ լողազգեստով Ջենիֆեր Լոպեսը՝ Սեն-Տրոպեում

21:41   4 սեպտեմբերի, 2019

Արդեն սեպտեմբերն է, սակայն Ջենիֆեր Լոպեսի համար ամառը դեռ չի ավարտվել։ Դերասանուհին հանգստանում է Սեն-Տրոպեի գեղեցիկ ափերում, արեւածագերն ու մայրամուտները դիմավորում է զբոսանավի վրա՝ ընկերոջ՝ Ալեքս Ռոդրիգեսի ընկերակցությամբ։

50-ամյա Ջեյ Լոն զբոսանավի վրա ֆոտոշարք է կազմակերպել։ Նա սպիտակ լողազգեստ է կրում, որի վրա առկա է նրան առավելագույնս համապատասխան գրություն՝ «Հավերժ երիտասարդ»։ Դժվար է հավատալ, որ որեւէ մեկը կարող է այդքան ազդեցիկ տեսք ունենալ պապարացիների լուսանկարներում։  

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Legion Media, Instagram



© NEWS.am STYLE