«Երբ հայելու մեջ եմ նայում, տեսնում եմ ուժ ու հպարտանում եմ ինձնով »․ Ժաննա Բուտուլյանի նոր լուսանկարը

22:41   4 սեպտեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Ժաննան կրում է սպորտային վերնաշապիկ, մուգ երանգի ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում են մեծ ականօղերը։ Կադրին կից Ժաննան անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Երբ ես հետ եմ նայում, տեսնում եմ ցավ, սխալներ, վիշտ: Երբ հայելու մեջ եմ նայում, ես տեսնում եմ ուժ, սովորում եմ դասեր և հպարտանում եմ ինձնով»:

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ամառային, հրապուրիչ կերպարում։ Ժաննան կրում էր դեղին, երկարափեշ, համարձակ բացվածքով զգեստ։ Կերպարը համալրել էին բարձրակրունկները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն զգեստի երանգի սրտիկ խորհրդանիշ էր թողել։



© NEWS.am STYLE