Հղի՞ է, թե ոչ. Սոբչակը կազմվածքը թաքցնում է լայն հագուստով

12:22   5 սեպտեմբերի, 2019

Համացանցում միանգամից մի քանի աղբյուր, այդ թվում լրատվամիջոցներ, տեղեկատվություն են տարածել, որ հնարավոր է՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հղի է։ Սոբչակն առայժմ չի մեկնաբանում այդ տեղեկությունները։

Աստղի հնարավոր հղիության մասին տեղեկատվությունն առաջին անգամ տարածվեց, երբ երկրպագուները «Беслан. День незнаний» վավերագարական ֆիլմում նկատեցին Քսենիա Սոբչակի կլորացած որովայնը։ Հեռուստահաղորդավարուհին կադրում հայտնվեց սեւ հագուստով, որն ընդգծել էր նրա կազմվածքի փոփոխությունները։ «Մեզ հիասքանչ նորություն է հասել #մեզգրումեն» սերիայից։ Քսյուշա Սոբչակը եւ Կոնստանտին Բոգոմոլովը երեխայի են սպասում»,- հայտնում էր Dark Cosmo Telegram-յան ալիքը։

Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատեցին ինսայդերները, հայտնում է Starhit.ru-ն։ Հաղորդվում է նաեւ, որ սեպտեմբերի 13-ին 37-ամյա Քսենիա Սոբչակը պետք է ամուսնանա ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։

Հիշեցնենք՝ երկրպագուները հեռուստահաղորդավարուհու եւ ռեժիսորի սիրավեպի մասին խոսում էին 2018թ.-ի վերջին։ Նա սկզբնական շրջանում արհամարհում էր լրագրողների հաղորդումները, սակայն ավելի ուշ հաստատել է սպասվող ամուսնալուծությունը դերասան Մաքսիմ Վիտորգանից։ Նկատենք, որ Բոգոմոլովը սեցիալական ցանցերում պարբերաբար սեր է խոտովանում Քսենիա Սոբչակին՝ նրան երազանքների կին անվանելով։

Աղբյուրը՝ Дни, Cosmo, Экспресс газета



© NEWS.am STYLE