Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը վիրավորել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

13:12   5 սեպտեմբերի, 2019

Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, վիրավորել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն՝ չընդունելով Բալմորալ ամրոց նրա հրավերը, գրում է The Sun-ը։

Թագուհին յուրաքանչյուր տարի ամռանը երկու ամիս է անցկացնում Շոտլանդիայում գտնվող այդ նստավայրում։ Սակայն զույգը հրաժարվել է այցից, քանի որ նրանց չորս ամսանական որդին՝ Արչին, դեռւես փոքր է այդպիսի ճանապարհորդությունների համար։ Ընդ որում, Ուիլյամը եւ Քեյթը ամրոց հյուր են գնացել երեխաների հետ։

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած հրատարակության աղբյուրը պնդում է, որ Եղիսաբեթ Երկրորդը լրջորեն հիասթափվել է, քանի որ նորածինն արդեն հասցրել է նախ մեկ շաբաթ անցկացնել Իբիցայում,ապա ծնողների հետ մեկնել էր Ֆրանսիա՝ Էլթոն Ջոնի հետ հանդիպման։

Բացի այդ՝ հրատարակության զրուցակիցը ենթադրել է, որ մերժման նախաձեռնողը Մեգան Մարքլն է եղել, որի համար թագուհու շոտլանդական կալվածքում զվարճանքները քիչ են։



© NEWS.am STYLE