«Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակում ներկայացվեցին ՀՀ ժողովրդական արտիստի կամերային ստեղծագործությունները

11:45   5 սեպտեմբերի, 2019

Երեկ` սեպտեմբերի 4-ին, «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակում ներկայացվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները։

Թիվ 3 լարային կվարտետը կատարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը։

Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը նշեց, որ իրենք առաջին անգամ են կատարում այս ստեղծագործությունը։ Ջութակահարը նկատեց, որ այն բավականին բարդ ու գեղեցիկ գործ է։ Նա նաեւ ընդգծեց, որ այս համերգաշարը հնարավորություն է տալիս հանդիսատեսին ծանոթանալու մաեստրո Մանսուրյանի կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործություններին, որոնք, ի դեպ, մեծ պահանջարկ ունեն Եվրոպայում։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ Տիգրան Մանսուրյանի կամերային այլ գործեր, որոնք բարձր ծափահարություններով ընդունվեցին հանդիսատեսի կողմից։

Այսօր Արամ Խաչատրյանի համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի մաեստրո Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։



© NEWS.am STYLE