Միշտ ոճային. Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը՝ Շվեյցարիայից

17:41   5 սեպտեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա ոճային կերպար է ընտրել։ Instagram-յան էջում  հրապարակված կադրերն արվել են Շվեյցարիայում։ Արփինե Հովհաննիսյանը պատկերված է քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ Արփինե Հովհաննիսյանը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ «Ցյուրիխ, Շվեյցարիա Ալպերը՝ շվեյցարական կողմից»,- գեղեցիկ լուսանկարները մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Նա խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականաջօղեր, ժամացույց եւ արեւային ակնոց։ Կերպան ամբողջացրել էր վառ շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ոճը՝ սպորտային, տրամադրությունը՝ ամառային»,- այս գրությամբ էր ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի, Instagram



© NEWS.am STYLE