Սեպտեմբերի պրեմիերաները. Արժե կինոթատրոն հաճախել

20:35   5 սեպտեմբերի, 2019

«Անհայտ բաժանորդ»

Աղմուկ հանած իտալական «Իդեալական անծանոթներ» հիթի հայկական ադապտացիան է:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ մերձքաղաքային տանը հավաքված մի քանի ընկերներ կատակով խաղ են սկսում, որի մասնակիցները պետք է բարձրաձայն կարդան իրենց ստացած բոլոր հաղորդագրությունները, իսկ զանգերին պատասխանեն միայն բարձրախոսով: Նրանք պատկերացնել իսկ չեն կարող, թե միմյանցից ինչ գաղտնիքներ են թաքցնում:

Պրեմիերան սեպտեմբերի 5-ին:

«Օնո

27 տարի է անցնում դիվական Փենիվայզի հետ տղաների առաջին հանդիպումից հետո: Նրանք արդեն մեծացել են, եւ յուրաքանչյուրն իր կյանքն ունի: Բայց անսպասելիորեն նրանց հանդարտ գոյությունը խախտում է տարօրինակ հեռախոսազանգը, որը նրանց ստիպում է կրկին մեկտեղ հավաքվել:

Էկրաններին է սեպտեմբերի 5-ից:

«Մերկապարուհիները»

Նրանք էլիտար մերկապարի ակումբի պարուհիներ են, որի հաճախորդներն են Ուոլլ Սթրիթի հայտնի ֆինանսիստները: Բայց երբ բանկային ճգնաժամը աղջիկների խնայողությունները մեկ ժամում փոշիացնում է, դժբախտության ընկերուհիները վրեժխնդություն են տենչում: Նրանք կորցրած փողը վերադարձնելու հանդուգն ծրագիր են մշակում, որպեսզի կրկին վարեն շքեղ գլամուրային կյանք եւ վճարեն բորսայի հանճարներին՝ նրանց թողնելով առանց գրոշի:

Կինոթատրոններում դիտեք սեպտեմբերի 12-ից:

«Ռեմբո. Վերջին արյուն»

Նա գաղտնիքները պահում էր ամբողջ կյանքի ընթացքում, բայց գալիս է անցյալի աչքերին նայելու ժամանակը: Վերջին անգամ պատրաստվել եւ դառնալ սպանությունների անողոք մեքենա: Ռեմբոն կրկին հայտնվում է մահացու վտանգավոր ճանապարհին՝ վրեժի ճանապարհին, որը նա ստիպված կլինի անցնել մինչեւ վերջ:

Պրեմիերան սեպտեմբերի 19-ին:

«Դեպի աստղեր»

Բանակային կորպուսի ինժեները Գալակտիկայով ճանապարհորդում է հորը որոնելով, որը 20 տարի առաջ ուղեւորվել էր արտերկրային քաղաքակրթությունը գտնելու եւ անհետացել էր:

Էկրաններին դիտեք սեպտեմբերի 23-ից:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE