Քենդալ Ջենները բնության գրկում մերկացրել է կուրծքը (ֆոտո)

17:13   5 սեպտեմբերի, 2019

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները մերկ լուսանկարվել է Kendall + Kylie հագուստի ապրանքանիշի գովազդի համար. ապրանքանիշը ստեղծվել է նրա քրոջ՝ Քայլիի հետ համատեղ։ Լուսանկարը հայտնվել է ապրանքանիշի Instagram-յան էջում։

Սեւ-սպիտակ լուսանկարում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը պատկերված է թոփլես։ Մոդելը միայն իր դիզայնով պատրաստված  ջինս է կրում, իսկ մերկ կուրծքը ծածկել է ձեռքերով։ «Աշխատանքի օրվանից հետո սպիտակ ջինս է հագել»,- հրապարակումը մեկնաբանել են էջի ադմինիստրատորները։

Հուլիսին Քայլի Ջեններն արդեն իսկ թոփլես լուսանկարվել էր քրոջ՝ Քայլի Ջենների հետ Kendall + Kylie ապրանքանիշի գովազդի համար։ Նրանք այդ կերպ հայտնել էին, որ Macy's հանրախանութներում սկսվել է արտադրանքի վաճառքը։ Նրանք լուսանկարում սպիտակ ջինս էին կրում։



© NEWS.am STYLE