«Փոքր կին՝ ուժեղ տղամարդու ձեռքերում». Վերա Բրեժնեւան եւ Մելաձեն հուզել են նոր լուսանկարով

19:13   5 սեպտեմբերի, 2019

Կոնստանտին Մելաձեն երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ լուսանկար է հրապարակել կնոջ՝ Վերա Բրեժնեւայի հետ։ Պրոդյուսերն ու երգչուհին ամուսնացած են գրեթե չորս տարի, բայց մինչ այժմ չափազանց հազվադեպ են միմյանց հետ հանրությանը ներկայանում եւ ընդհանուր լուսանկարներ հրապարակում։ Պարզվում է՝ նրանք ցանկություն են ունեցել հանրային կերպով ցույց տալ զգացմունքները միմյանց հանդեպ։

Константин Меладзе и Вера Брежнева

Instagram-ի MeladzеMusic պաշտոնական էջում հայտնվել է զույգի բացառիկ լուսանկարը, որում նրանք մեղմ գրկախառնված են։ «Երբ ես երաժշտություն եմ լսում...»,- Instagram-ում գրել է Մելաձեն եւ սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործել։

Картинки по запросу брежнева меладзе

Երկրպագուները սկսել են մեկնաբանել լուսանկարը՝ նշելով, որ Վերան եւ Կոնստանտինը շատ գեղեցիկ զույգ են։ «Փոքր կին ուժեղ տղամարդու ձեռքերում։ Դա երջանկություն է», «Որքան նրբություն ու հոգատարություն կա մեկ լուսանկարում»,- մեկնաբանություններում գրել են նրանք։



© NEWS.am STYLE