Այլեւս Իվլեեւա չէ. Նաստյան եւ Էլջեյն ամուսնացել են

18:41   5 սեպտեմբերի, 2019

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեեւան ամուսնացել է երգիչ Ալեքսեյ Ուզենյուկի հետ, որը հայտնի է Էլջեյ բեմական կեղծանվամբ։ Աստղն Instagram-յան էջում վերցրել է ամուսնու ազգանունը։

Իվլեեւան ամուսնության մասին հայտնել է Instagram-ում։ Նա սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում ամուսնու հետ պատկերված է զբոսանավի վրա եւ կարճ մակագրել այն. «Ամուսին»։ Նշվում է նաեւ, որ Անաստասիան եւ Ալեքսեյն այժմ գտնվում են Սիցիլիայում։ Նրանք զբոսանավ են վարձել եւ ճանապարհորդում են ափին։

Картинки по запросу ивлеева элджей

YouTube-ի աստղը եւ նրա սիրելին ամուսնության գրանցումը գաղտնի էին պահում, նույնիսկ Նաստյայի մայրը տեղյակ չէ ամուսնությունից, ինչպես եւ նրա մտերիմ ընկերուհիները։ Փոխարենը հանրությունն արդեն վաղուց 28-ամյա աստղի մատնեմատին նկատել է մատանին, իսկ սոցիալական ցանցում Իվեւեան երաժիշտին ամուսին է անվանում։



© NEWS.am STYLE