Սոնա Ռուբենյանի ոճային լուսանկարը Ստեփանակերտից

19:41   5 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Արցախում արված նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան ոճային կերպարում է։ Նա երկար զգեստ  է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում են ոճային ակնոցն ու պայուսակը։ Երգչուհին ցածրակրունկ կոշիկներ է կրում, իսկ մեկնաբանությունների հատվածում սրտիկի տեսքով սմայլիկներ է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ դիմահարդարմամբ էր՝ արտահայտիչ աչքեր, վառ կարմիր շրթներկով ընդգծված շուրթեր։ Սոնան ջինսե բաճկոն էր կրում։ Երգչուհու ոճային կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։

Լուսանկարը՝ koloyanrobert-ի



© NEWS.am STYLE