Եվս 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ

13:16   6 սեպտեմբերի, 2019

Եվս 11 կին սեռական ոտնձգության վերաբերյալ մեղադրանքներ են հնչեցրել իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի վերաբերյալ, հայտնում է Associated Press գործակալությունը:

Картинки по запросу Пласидо Доминго getty images

Նրանց մեծ մասը գերադասել է չհրապարակել իրենց անունները. բացահայտ հանդես է եկել միայն երգչուհի Անջելա Թերներ Ուիլսոնը, որը մոտ 20 տարի առաջ Դոմինգոյի հետ ելույթ է ունեցել վաշինգտոնյան ազգային օպերայում: Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն անվայել վարքագիծ է դրսեւորել գրիմի սենյակներում, հետապնդել եւ փորձել համբուրել:

Կանանցից մեկը, որը ցանկացել է գաղտնի պահել անունը, քանի որ մինչ այժմ աշխատում է օպերայում եւ վախենում է հետեւանքներից, պատմել է, որ իր ղեկավարությունը ձգտել է գրավիչ կանանց չուղարկել արտիստի գրիմի սենյակ նրա պահվածքի պատճառով:

Ընդ որում, նա հավելել է, որ Դոմինգոն հայտնի էր նրանով, որ «չափազանց շատ էր մոտենում, գրկում, համբուրում եւ կարող էր ֆիզիկապես հետապնդել»:

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE