ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   9 սեպտեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր այն, ինչ կասի ձեզ ձեր սիրելին, ոչ մի ենթատեքստ չի ունենա իր հիմքում: Մի էլ փորձք փնտրել նման բան:

ՑԼԵՐ

Այսօր կարող եք խնդիրների առաջ կանգնել կենցաղային պայմաններից ելնելով: Հնարավոր է` անսպասելի հյուրեր ունենաք, որոնց չեք իմանա, թե ինչ հյուրասիրել եւ այլն: Աստղերը հուշում են շատ չնեղսրտել եւ դրանում չներքաշել ոչնչում մեղք չունեցող ձեր սիրելիին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լարված օր եք ունենալու, որը կապված կլինի կամ ծնողների այցելության հետ, կամ էլ երեխաների` ոչ այնքան հաճելի անակնկալների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք կարող եք հայտնվել սիրելիի ուշադրության կենտրոնում եւ դժվար թե կարողանաք ինչ-որ բան թաքցնել նրանից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզ հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, սակայն դա նրա մոտ չի ստացվի, քանի որ օրն աշխատանքային է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ լեզու կգտնի ձեզ հետ: Թվում է, թե դուք միմյանց հետ հասկանալի լեզվով կխոսեք, սակայն արդյունքում ոչինչ չեք հասկանա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ուշադիր եղեք այն ամենին, ինչ սիրելին ասում է ձեզ: Մի օր դուք կհիշեք դրանք եւ հաճելիորեն կզարմացնեք նրան: Մարդկանց միշտ դուր է գալիս, երբ նրանց ցիտում են:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր հումորի սուր զգացողություն կունենաք, ինչն, իհարկե, վատ չէ, սակայն դրա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Դուք չեք կարող վստահ լինել, որ ձեր սիրելիին դուր են գալիս ձեր կատակները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրային հարցերում երկընտրանքի առաջ կկանգնեք: Իհարկե, դուք կարող եք դիմել բարեկամների եւ ընկերների խորհրդին, սակայն վերջնական որոշում ինքներդ պետք է կայացնեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ համոզել, որ իրականում այդքան էլ վախենալու չէ այն, ինչից դուք վախենում եք: Ըստ նրա` դա նույնիսկ հետաքրքիր եւ զվարճալի է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի' եղեք այդքան կտրուկ եւ մի' շտապեք ձեր դժգոհություններն արտահայտել այս կամ այն առիթով: Ձեր կարծիքը շատ կարեւոր է ձեր սիրելիի համար, այնպես որ` աշխատեք զսպված արտահայտվել:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ապահովագրված չեք սիրելիի հետ շփվելիս սխալներ գործելուց: Կարեւորը` նա ըմբռնումով մոտենա դրանց: 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE