«Ամբողջ կյանքում կսիրեմ ձեզ». երգչուհի Նիքի Մինաժը հայտարարել է կարիերայի ավարտի մասին

14:31   6 սեպտեմբերի, 2019

Ամերիկացի ռեփ կատարող Նիքի Մինաժը հայտարարել է, որ ավարտում է երաժշտական կարիերան։ Արտիստն այդ մասին գրել է Twitter-ում։

«Որոշել եմ հեռանալ ու ինձ նվիրել ընտանիքիս։ Գիտեմ, որ դուք կուրախանաք»,- գրել է երգչուհին՝ դիմելով չարակամներին։ Ռեփ կատարողը երկրպագուների համար այլ մեսիջ ունի․ «Դիմելով երկրպագուներիս. աջակցեք ինձ, դա արեք մինչեւ իմ մահը։ Ձեզ կսիրեմ ամբողջ կյանքում»։

Արտիստն օգոստոսին հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ սիրելիի՝ Քեննեթ Փեթիի հետ։

Մինաժի հիթերը մի անգամ չեն առաջին տեղեր զբաղեցրել հիթ-շքերթներում, ինչպես նաեւ առաջադրվել «Գրեմմի» մրցանակի։ Վերջին մրցանակը նա ստացել է 2018թ.-ին՝ «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» MTV Video Music Awards-ից։

Картинки по запросу nicki minaj getty images

Մինաժը դարձել է պատմության ընթացքում առաջին արտիստը, որի յոթ երգերը միաժամանակ գտնվել են Billboard Hot 100-ի շքերթում։



© NEWS.am STYLE