Կարա Դելեւինը ճանաչվել է Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող մոդել

15:11   6 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ մոդել Կարա Դելեւինը Բրիտանիայում ամենահաջողակն է. նա օրական աշխատավարձը կազմում է 59 հազար ֆունտ ստերլինգ։ The Sun-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի նա նույնիսկ իր համար ռեկորդային գումար է աշխատել՝ 21,5 մլն ֆունտ ստելինգ. 2017թ.-ին նկարահանումները մոդելին երկու անգամ ավելի քիչ գումար են բերել՝ մոտ 12 մլն։

Նրան հաջողվել է առաջ անցնել Քեյթ Մոսից, որը ինը մլն ֆունտ ստերլինգ է աշխատել եւ Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիից, որը 2018թ.-ին ութ մլն է ստացել։

Դելեւինին անվանում են մեր ժամանակների ամենահանդուգն եւ սկանդալային մոդելներից մեկը։ Նրան սիրավեպ էին վերագրում հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ։ Սակայն այս տարի մոդելը հայտնել է կնոջ հետ ամուսնության մասին։



© NEWS.am STYLE