Ալբինա Ջանաբաեւան հայտարարել է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեից հեռանալու մասին

16:49   6 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Ալբինա Ջանաբաեւան հայտարարել է, որ այլեւս չի համագործակցում պրոդյուսեր Կոսնտանտին Մելաձեի՝ ամուսնու՝ Վալերի Մելաձեի հարազատ եղբոր հետ։ Երգչուհհին նշել է, որ աշխատատելով «ՎԻԱ Գրա» խմբի կազմում՝ արժեքավոր փորձ է ձեռք է բերել։ Տարիներ անց նա սոլո կարիերա է սկսել։  

«Ես շնորհակալ եմ այդ տարիներին… եւ անսահման հարգում եմ Կոնստանտին Մելաձեին։ Սակայն արդեն 2018թ.-ի փետրվարից ամենն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ («Спасибо, сердце», «Хочешь» երգերը, «Самба белого мотылька»-ի ռեմեյքը, «День и ночь», «Такая, как есть» երգերը, իսկ մոտ ժամանակներում նորություններ, շապիկներ, հարցազրույցներ, նկարահանումներ)» համագործակցություն է Goldenlook ընկերության հետ»,- նկատել է երգչուհին։

Հասկանալով, թե ինչ հնչեղություն է ստանալու Մելաձեից հեռանալու մասին իր հայտարարությունը՝ Ջանաբաեւան հետեւորդներին խնդրել է զերծ մնալ ստեղծված իրավիճակի քննարկումներից։ Ամեն դեպքում երկրպագուները փորձում են հասկանել՝ ինչն այն չէ պրոդյուսերի հետ հարաբերություններում։ Ալբինա Ջանաբաեւային եւ Կոնստանտին Մելաձեին տարիներ շարունակ կապել են ոչ միայն մասնագիտական, այլեւ բարեկամական հարաբերությունենր։ Երգչուհին նույնիսկ նրա պատվին անվանել է իր առաջնեկին, որը լույս աշխարհ է եկել 2004թ.-ին։



© NEWS.am STYLE