Կարճ շրջազգեստ, սպորտային կոշիկներ. Աննա Դովլաթյանի ոճային կերպարը

21:39   6 սեպտեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում դերասանուհին զոլավոր շրջազգեստ է կրում եւ կոստյում: Ոճային դերասանուհին դրանք համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ: Կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկը եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը: Աննա Դավլաթյանը նախապատվություն է տվել նուրբ զարդերին՝ վզնոց, ժամացույց եւ թեւնոց: «Ողջույն»,- լուսանկարը մակագրել է նա:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան սեւ հագուստ էր կրում, որն ընգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Նա ցածրակրունկ կոշիկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել էր պայուսակով եւ արեւային ակնոցով։ Լուսանկարներից մեկում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Մեկնաբանությունների հատվածում նա սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել։



© NEWS.am STYLE