Անուշիկ Ալավերդյանը՝ դասական ու ոճային կերպարում

20:42   6 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը:

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սպիտակ, երկար շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ: Երիտասարդ մայրիկը բարձրակրունկներ է ընտրել եւ սեւ, խոշոր պայուսակ: Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու արեւային ակնոցը: «Եկել ենք հրաշք զարմուհուս մկրտությանը»,- մեկնաբանություններում գրել է նա:  

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ էր  կրում. Անուշիկը տաբատը համադրել էր պիջակի հետ, իսկ կերպարն ամբողջացրել էր բարակ գոտին։ Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ելույթից առաջ լուսանկարվելը պարտադիր է»,- մեկնաբանություններում գրել էր Անուշիկ Ալավերդյանը։



© NEWS.am STYLE