«Եղբայր ու քույր»․ Մհերի եւ Ռոզա Ֆիլբերգի ջերմ լուսանկարը

22:39   6 սեպտեմբերի, 2019

Երգիչ Մհերը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում Մհերը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քրոջ՝ երգչուհի եւ դերասանուհի Ռոզա Ֆիլբերգի հետ։ Կադրում Մհերը կրում է ջինսե տաբատ եւ բաճկոն,  սպիտակ վերնաշապիկ եւ նույն երանգի կոշիկներ։ Կերպարը համալրել են արեւային ակնոցն ու ժամացույցը։ Ռոզան ներկայացել է սեւ տոպով եւ կաշվե կիսատաբատով, իսկ կերպարն ամբողջացրել են նույն երանգի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգիչը մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է «#եղբայր ու քույր #ընտանիք» բառերն ու արտահայտությունները։



© NEWS.am STYLE