Արտահայտիչ աչքեր, նուրբ շրթներկ․ Ռոզի Ավետիսովայի քնքուշ կերպարը

23:23   6 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Այսօր դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Ռոզին վառ շապրով է․ արտահայտիչ աչքեր, նուրբ շրթներկ, կերպարն ամբողջացրել է մեծ ականջօղը։ Դերասանուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։



© NEWS.am STYLE