«Ցելյուլիտ, բիկինի, փարթամ կազմվածք»․ Դեմի Լովատոն առանց ֆոտոշոփի լուսանկար է ներկայացրել

10:12   7 սեպտեմբերի, 2019

27-ամյա Դեմի Լովատոն անսպասելի հայտարարություն է արել։ Աստղը խոստովանել է, որ լուսանկարներում բազմիցս փոփոխել է կազմվածքը։ Էմոցիոնալ խոստովանությունից հետո երգչուհին բիկինիով ցուցադրել է մարմինն առանց ֆոտոշոփի։

Դեմին իր Instagram-ում կադր է հրապարակել, որում կերպարանք է ընդունել հովազային պրինտով լողազգեստով։ «Սա իմ ամենամեծ վախն է։ Իմ ոչ խմբագրած լուսանկարը՝ բիկինիով։ Գուշակեք, թե ի՞նչ է սա․ ցելյուլիտ», - հրապարակմանը կից գրել է Լովատոն։

Disney հեռուստաընկերության աստղը հայտարարել է, որ հոգնել է թաքցնել թերությունները։ Նա ամենից շատ չի ցանկանում խաբել հետեւորդներին ու երկրպագուներին։ «Ես հիացած չեմ իմ տեսքով, սակայն շնորհակալ եմ ունեցածիս համար․․․Հույս ունեմ ինչ-որ մեկին կոգեշնչեմ այս հրապարակումով», - եզրափակել է երգչուհին։

Շատ հայտնիներ աջակցել են Դեմիին։ «Ցուցադրել քեզ․ անասելի գեղեցիկ է։ Շնորհակալ եմ, Դեմի», - գրել է plus-size մոդել Էշլի Գրեմը։ «Տեսքդ գեղեցիկ է, հպարտանեւմ եմ քեզնով», - գրել է տոփ մոդել Սառա Սամպայոն։



© NEWS.am STYLE