Վառ, գունեղ ու գայթակղիչ․ Պրյանկա Չոպրան ներկայացել է հնդկական Vogue-ի շապիկին

13:13   7 սեպտեմբերի, 2019

37-ամյա Պրյանկա Չոպրան դարձել է հնդկական Vogue ամսագրի հերոսուհին։ Դերասանուհին ներկայացել է վառ ու համարձակ կերպարում։

Աստղը կրում է կիսաթափանցիկ վարդագույն պոտավոր վերնաշապիկ եւ ծաղկավոր պրինտով տաբատ։ Դիմահարդարներն ու վարսահարդարները շատ լավ աշխատել են դերասանուհու կերպարների վրա․ նրա վարսերը հավաքված են, քնքուշ շպարով է։

Կերպարին էֆեկտիվություն են հաղորդել բազմաթիվ զարդերը։ Պրյանկայի մատները զարդարում են մատանիներ, իսկ ձեռքերը՝ գեղեցիկ ու ոճային ապարանջանները։

Չոպրան ներկայացել է նաեւ անսովոր կերպարում։ Կադրում նա զգեստով է, որը նման ք հնդկական սարիին, որը զարդարված է քարերով եւ փայլերով։ Նրա ուսերին մորթով վերարկու է։

Հարցազրույցում Պրյանկան պատմել է իր երազանքների մասին։ Նա մտադիր է Լոս Անջելեսում լողավազանով քոթեջ ձեռք բերել։ Տեղի կլիման եւ քաղաքին մոտ գտնվող օվկիանոսն իրեն հարազատ Մումբայն են հիշեցնում։

Աստղը նաեւ խոստովանել է, որ ցանկանում է մոտ ապագայում մայրանալ։ «Տուն գնել եւ մայրանալ, սրանք են գործերիսցուցակում», - Չոպրային ցիտել է Vogue India-ն։

 

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ Marcin Kempski, DailyMail



© NEWS.am STYLE