Մեղմ շպար, ամառային հագուստ․ Դիանա Գրիգորյանը քնքուշ կերպարում

13:38   7 սեպտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա կրում է կարմիր ամառային հանդերձանք,  մեղմ շպարով է․ թույլ արտահայտված շուրթեր, բաց երանգի ստվերաներկ։

Նշենք, որ ավելի վաղ Դիանա Գրիգորյանը  լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր երեկոյան, շքեղ տեսքով․ սպիտակ տոպ եւ նույն երանգի կիսաշրջազգեստ։ Դիանան մեղմ շպարով էր, կերպարն ամբողջացրել էին ականջօղերը։ Հմայիչ լուսանկարին կից նա անգլերերն լեզվով գրել էր․ «Շուտով»։



© NEWS.am STYLE