Ծաղկավոր տոպ, սեւ տաբատ․ Յանա Դանիելյանի հրապուրիչ կերպարը

15:47   7 սեպտեմբերի, 2019

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյան զույգը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Ամուսիններն ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Ցուցադրում են իրենց աշխատանքը, հանգիստը, դստեր՝ Ադելի ժամանցն ու ընտանեկան առօրյան։

Յանան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում հաղորդավարուհին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Կադրում նա կրում է ծաղկավոր պրինտով տոպ, սեւ երանգի տաբատ։ Վառ շրթներկը ընդգծում է նրա լուքը։ Կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Կադրին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Յանան լուսանկար էր հրապարակել, որում հաղորդավարուհին ներկայացել էր ամուսնու՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլեւանյանի հետ։ Յանան կրում էր արծաթագույն տոպ, կաշվե կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու նույն երանգի ոճային պայուսակը։ 

 

 

Լուսանկարը՝ @eloyanphotography-ի



© NEWS.am STYLE